ԱԱԾ նախկին պետ, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը բողոքի ակցիա է սկսել Ազատության հրապարակում՝ հանուն Արցախի համար պայքարի:
Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են վրաններ տեղակայել, սակայն ուժայինները թույլ չեն տվել նրանց անել դա: Ցուցարարները ցանկացել են փակել հարակից փողոցի երթևեկությունը, սակայն ոստիկանները արգելել են: Հրմշտոց է տեղի ունեցել քաղաքացիների և ուժայինների միջև, որի ընթացքում մարդկանց սկսել են ձերբակալել:
Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասաց, որ ցանկանում են Ազատության հրապարակում վրաններ տեղադրել, սակայն ոստիկանությունն արգելել է այն, և վրանները չկան․«Դա լավ է, մենք մնալու ենք այստեղ, տուն չենք գնալու և մեր նպատակն իրագործելու ենք, իսկ մեր նպատակը մեկն է՝ մեր մեծ հայրենիքի՝ Արցախի ու Հայաստանի, հայի ու հայապահպանության հարցն ենք լուծելու»։