Քաղաքական

Մենք փորձում ենք ապահովել Ղարաբաղի հայաթափության բացառումը. Խաչատրյան

Ազգայի ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Նրա խոսքով, պետք է հասկանալ՝ նպատակը ո՞րն է՝ հերոսաբար ոչնչանա՞լ, թե՞ ապրել, զարգանալ ու հեռանկար ունենալ:

Ըստ Խաչատրյանի. «Մենք պետք է առանձին ներքին քննարկում անենք՝ ի՞նչ պիտի անենք, որ ապահովենք խաղաղության պայմանագրի իրականացումը, պիտի ավելի նվիրվենք այն գաղափարներին, որի համար ժողովուրդը փողոց էր դուրս եկել ու հեղափոխություն արեց: Պետք է մարդկանց բացատրենք, որ մենք Ղարաբաղը չենք ուրանում, մենք ուզում ենք ապահովենք Ղարաբաղի հայաթափության բացառումը»։