Քաղաքական

Կա չափավոր լավատեսություն. Վլադիմիր Վարդանյան

Կա չափավոր լավատեսություն. Վլադիմիր Վարդանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, պնդելով, որ դեռ վաղ է խոսել հստակությունների մասին։

Նրա խոսքով. «Կողմերը պատրաստակամություն են հայտնել առաջ շարժվելու։ Դեռ վաղ է խոսել հստակությունների մասին, բայց կարծես թե ընդհանուր ցանկություն կա գնալ բանակցությունների»։ Դիտարկմանը, թե հանդիպմանը հաջորդած հայտարարությունում անգամ Արցախ բառը չկա, Վարդանյանը նշել է, թե բազում հայտարարություններում ընդգծվել են Արցախի ժողովրդի իրավունքների հետ կապված հարցերը․ «Սա հարց է, որը կարգավորվելու է՝ ելնելով ժողովրդի իրավունքների իրագործումից։ Խոսքը գնացել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման, վստահության մթնոլորտի ձևավորման մասին»։ 

Վարդանյանը կարևորել է բանակցություններում ճկունությունը. «ՀՀ-ն պատասխան առաջարկներ ունի, և գործընթացը շարունակվելու է»։ Նա հորդորել է հստակ տարբերակել խնդիրները․ «Համանախագահող երկրները դատապարտել են Արցախում Ադրբեջանի քայլերը։ Իսկ Բրյուսելում հարցերն առավելապես վերաբերել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների հստակեցմանը։ Հիմա դժվար է խոսել կողմերի նախապատրաստած խաղաղության փաստաթղթի մասին։ Միայն կարող ենք ասել, որ կա չափավոր լավատեսություն՝ կապված նրա հետ, որ կողմերն ունեն պատրաստակամություն այս հարցով առաջընթաց արձանագրելու»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական