ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը կմասնակցի ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ այսօր կայանալիք հանդիպմանը։
Աշոտյանի խոսքով. «Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին: Մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, մասնակցելու է ոչ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական ավանդ ունեցող մարդ, այլ մասնակցելու է որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացի»։