Քաղաքական

Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» կարգախոսով հանրահավաքը։ Ներկա է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը, սակայն, ոչ թե հարթակում է կանգնած, այլ՝ հրապարակում։

Դեռևս չեն սկսվել ելույթները, այլ՝ հնչում է երաժշտություն՝ հիմնականում ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի երգերը։