Քաղաքական

14:00-ի դրությամբ Վեդիի ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.43 %-ը

Ժամը 14:00-ի դրությամբ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցող 37015 քաղաքացուց 12373-ը կամ ընտրողների 33.43 տոկոսը: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից:

Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է  Շաղափի  գյուղում՝ ընտրելու իրավունք ունեցող 615 ընտրողից քվեարկել է 280-ը՝ 45.53 տոկոսը:

Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Ոսկետափ  գյուղում` 1377 ընտրողներից քվեարկել է 362-ը՝ 24.35 տոկոսը:

Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։