Ժամը 11:00-ի դրությամբ` Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 37198 անձից 4733-ը կամ 12.79%-ը։ Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը։
Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը մինչ այդ ժամը գրանցվել է Նոր Ուղի գյուղում՝ 16.23 տոկոս, իսկ ամենացածր մասնակցությունը 11:00-ի դրությամբ եղել է Լանջանիստ գյուղում. 106 ընտրողից ընտրություններին մասնակցել է ընդամենը 8 քաղաքացի։
Հիշեցնենք՝ առավոտից Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում մեկնարկել են ավագանու արտահերթ ընտրությունները:
