Քաղաքական

ԱՄՆ-ն մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի ԶՈւ տեղաշարժերով

ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Արցախում գազամատակարարման խափանումների և ադրբեջանական զինուժի տեղաշարժի վերաբերյալ։

Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերի բյուրոյի թվիթերի էջում այս կապակցությամբ գրառում է արվել. «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զինուժի տեղաշարժերով։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցները իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի համար»։