Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի անունը հեռացվել է Goal.com-ի վարկածով՝ աշխարհի 50 լավագույն երիտասարդ խաղացողների ցուցակից ռուսաստանցի լինելու պատճառով, հաղորդում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Մեկ ամիս առաջ մեզ հայտնել էին, որ Զախարյանն ընդգրկվել է այդ ցուցակում։ Մեր ակումբը պատրաստել էր հարցազրույց ֆուտբոլիստի հետ։ Մեկ շաբաթ առաջ կայքի ներկայացուցիչը վստահեցնում էր, որ ֆուտբոլը քաղաքականությունից դուրս է, և Զախարյանը կլինի այդ ցուցակում, իսկ հեռացնելու մասին տեղյակ չեն պահել։ Շատ տարօրինակ է»,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Զախարյանը զբաղեցնում էր 11-րդ տեղը, իսկ հիմա նրա անվան փոխարեն նշված է «No player»։ Պարզաբանման մեջ նշված է, որ Արսեն Զախարյանը չի կարող ընդգրկված լինել այս ցուցակում, քանի որ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն բոլոր ռուսաստանյան հավաքականներին և ակումբներին հեռացրել է միջազգային մրցումներից։