Քաղաքական

Արարատ Միրզոյանը մեկնաբանել է, թե ինչո՞ւ էր ժպտում Չավուշօղլուի հետ հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին ի պատասխան, ասաց, թե ինչու էր ժպտում Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։

Նախարարը պարզաբանեց, որ նման գրեթե բոլոր հանդիպումներում դիվանագետների կամ պատվիրակությունների դեմքին ժպիտ լինում է. «Դա՝ է՛լ ավելի ընդգծված տեսքով, կարող եք տեսած լինել, օրինակ, 2018թ.-ի ժողովրդական հեղափոխությունից ավելի վաղ։ Այդ շրջանում եղած Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՀ ղեկավարների դեմքին. և, գուցե, այդ ժպիտները համեմատելիս՝ Ձեզ մոտ տպավորություն մնա, որ ես այդ հանդիպումից հետո կամ դրա ընթացքում առանձնապես չէի ժպտում, նույնիսկ, կարծում եմ, համեմատության եզրեր չկան»։

Միրզոյանը նշեց, որ եթե այդ կոնտեքստում հարցը դիտարկվի, ապա կարելի է ասել, թե նախկինում եղած ժպիտներն էլ որոշակի վերաբերմունք են եղել առաջին պատերազմի ու հրադադարի ընթացքում եղած զոհերի ծնողների նկատմամբ։