Քաղաքական

Պայմանավորվել են առաջ տանել կարգավորման գործընթացն ու բացել սահմանները

Պայմանավորվել են առաջ տանել կարգավորման գործընթացն ու բացել սահմանները

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նորմալացման, կարգավորման գործընթացի հետագա ընթացքը. «Երկու կողմերն էլ հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն՝ այս գործընթացն առանց նախապայմանների տանել առաջ և, ի վերջո, այն պսակել հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ»։

Հիշեցնենք՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումն անցկացվել է մարտի 11-13-ին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական