Քաղաքական

Փարիզն աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ժան-Իվ Լը Դրիանի և Ջեյհուն Բայրամովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցում կողմերը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի, այդ թվում` եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցեր:

Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի ներկայացրած Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի սկզբունքների առաջարկին:

Լը Դրիանը նշել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին: