Քաղաքական

ՀՀ պետական պարտքը՝ 9,3 մլրդ դոլար

Հայաստանի պետական պարտքը փետրվարի 28-ի դրությամբ կազմել է 9 մլրդ 324,3 մլն դոլար։ Radar Armenia-ն ՀՀ Ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվությունից տեղեկացավ, որ այդ գումարից 8 մլրդ 847,1 մլն դոլարը կառավարության պարտքն է, որից 6 մլրդ 171,6 մլն-ը՝ արտաքին պարտք, 2 մլրդ 675,5 մլն դոլարը՝ ներքին պարտք, 477,2 մլն դոլարը՝ ԿԲ պարտք։

Տարեսկզբի դրությամբ՝ պետական պարտքն ավելացել է 98,7 մլն դոլարով։