Քաղաքական

ԵՄ հատուկ ներկայացուցիչը կրկին ժամանել է Հայաստան

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան։

«Երկու օրով վերադարձա Երևան՝ հանդիպումների։ Քանի որ միջազգային իրավիճակն ավելի է լարվել, Եվրամիությունը առավել քան երբևէ հավատարիմ է խաղաղ և բարգավաճող Հարավային Կովկասի նպատակին», - գրել է Տոյվո Կլաարը Twitter-ում:

Կլաարը Հայաստանում էր եղել փետրվարի կեսերին։