Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը։ Գրանցվել է 80 պատգամավոր։
Օրակարգում երկու հարդց է՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, ինչպես նաև՝ «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ծխախոտին վերաբերող նախագծով սահմանվում է, թե որոնք են համարվում ծխախոտի փոխարինիչներ։ Երկրորդ նախագծով Հայաստանը կարող է Արժույթի միջազգային հիմնադրամից երկու փուլով ընդհանուր առմամբ 315 մլն դոլարի վարկ ստանալ: