Քաղաքական

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը խախտել է հրադադարը

Մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է։

Հիշեցնենք՝ այսօր ԱՀ ՊԲ-ն էլ հայտնել էր, թե ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից` կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։