Սպորտ

ՀՖՖ-ն դեռ չի նախատեսում հրաժեշտի խաղ կազմակերպել

ՀՖՖ-ն դեռ չի նախատեսում հրաժեշտի խաղ կազմակերպել

Հենրիխ Մխիթարյանը երեկ հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի կազմից հեռանալու մասին։

Արդյո՞ք Հայաստանի հավաքականի ավագը պատրաստվում է հեռանալուց առաջ հրաժեշտի խաղում հանդես գալ։ Radar Armenia-ի հետ զրույցում ՀՖՖ մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանն ասաց, որ նման բան դեռևս չի նախատեսվում. «Առայժմ նման որոշում չկա։ Երբ լինի, կհայտարարենք։ Նման բան հրատապ դեռ չի նախատեսվում, քանի որ Հենրիխը դեռ իր պրոֆեսիոնալ կարիերան շարունակում է ակումբում, այսինքն, վերջնական չի հեռացել ֆուտբոլից»։ 

Էդիտա Խաչատրյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական