Քաղաքական

Ընդդիմադիրների նախագծերը չընդգրկվեցին ԱԺ օրակարգ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժեց ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած և գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած օրինագծերը։

«Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումների նախագիծը, համաձայն որի առաջարկվում էր ինդեքսավորել աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերը՝ յուրաքանչյուր տարի։

ԱԺ օրակարգ չընդգրկվեց նաև «Տոների և հիշատակի օրերի օրենքում» փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր ապրիլի 10-ը նշել որպես Արցախի Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդերի զոհերի հիշատակի օր։

ԱԺ լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեց նաև Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը։