Քաղաքական

Մեկնարկել է ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովը

Երևանում մեկնարկել է ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովը։ Բացման պաշտոնական արարողությանը, որ անցկացվել է Անի պլազա հյուրանոցում, մասնակցել են աշխարհի շուրջ 28 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։

Ելույթներով հանդես են եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ ՀՅԴ ընդհանուր ժողովները գումարվում են 4 տարին մեկ անգամ։ 34-րդ Ընդհանուր ժողովն առաջինն է Արցախյան 44- օրյա պատերազմից հետո, կտևի մինչև մարտի 8-ը։