ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում հայտարարել է, թե կուսակցության 34-րդ ընդհանուր ժողովը մեկնարկում է մեր ժողովրդի և հայոց պետականության համար բախտորոշ ժամանակահատվածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող լրջագույն մարտահրավերների առաջ:
Նրա խոսքով, «2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական սպառնալից միջավայրում՝ ներքին դիմադրողականության անկումով, տարածքային կորուստներով, անգամ ինքնիշխանության կորստի վտանգով»։ Կատարվածի համար ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը մեղադրել է իշխանություններին։
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ «Մեկ անգամ ևս զգուշացնում ենք.
-Հայաստանի և հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որևէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է,
-Հայաստանի ինքիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի լինելիության ու անվտանագության հարցերը փոխկապակցված են,
-Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն օգտագործել իր և Ադրբեջանի պահանջները բավարարելու նպատակով։
Հետևաբար, հայ թուրքական, այսպես կոչված՝ «հաշտեցման գորընթացը» պետք է կասեցվի»։