Հասարակություն

Ուկրաինայի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն ավելացել է

2021թ. ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 168 մլն 862,8 հազար դոլար, ինչը 12,4%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ 2020թ. առևտրաշրջանառության ծավալը 150,2 մլն դոլար էր։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանից Ուկրաինա արտահանումը նվազել է  2,9%-ով, այդ երկրից ներկրումն՝ ավելացել 15,3%-ով։

Նշենք, որ Ուկրաինայի հետ առևտուրը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի 2%-ն է կազմում։

Վիճակագրական կոմիտեի տվյալներից հայտնի դարձավ, որ նախորդ տարի Հայաստան մեծ թվով ուկրաինացի զբոսաշրջիկներ են ժամանել՝ 22․267 մարդ, մինչդեռ 2020թ. ուկրաինացի զբոսղաշրջիկների թիվը 6․443 էր։

Թե Հայաստանի առևտրաշրջանառության վրա ինչ ազդեցություն կթողնեն ռուս-ուկրաինական զինված բախումները, ցույց կտա ժամանակը։