ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:
Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Երմեկ Կիզատովը:
Վարչապետը մայրաքաղաք Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Փետրվարի 24-ին տեղի է ունենալու խորհրդի նեղ կազմով, իսկ փետրվարի 25-ին՝ ըդլայնված կազմով նիստը: