Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի նիստերն անցկացվելու են փակ, իսկ սենյակը, որտեղ անցկացվում են նիստերը, անվտանգության նկատառումներից ելնելով, համապատասխան կահավորանք է ստացել։ Նրա խոսքով՝ «Հանձնաժողովը եթե որևէ գործող կամ նախկին պաշտոնյայի հրավիրում է այստեղ, նախապատրաստվում է լրջորեն, նոր՝ հրավիրում»։
Քոչարյանը նաև պնդել է, որ որևէ մեկը չի կարող չգալ քննիչ հանձնաժողով։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ հանձնաժողովի աշխատանքները լինելու են ծավալուն, և պատկան մարմիններն արդեն սկսել են աջակցել. «Կարևոր է, որ մեր եզրակացությունը լինի հնարավորինս անթերի»։