Քաղաքական

Ստեղծվել է ներդրումային կոմիտե

Որոշման հավելվածի համաձայն՝ կոմիտեի հիմնական խնդիրներն են լինելու` գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի առաջնահերթությունների որոշումը և հաստատումը, որոշված առաջնահերթությունների ցանկի պարբերաբար վերանայումը և համալրումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի նախագծերի քննարկման արդյունքում դրանց վերաբերյալ կառավարության գերակայություններից և ոլորտային ռազմավարական ծրագրերից բխող անաչառ որոշումների կայացումը։

Բացի այդ, ներդրումային կոմիտեն պետք է քննարկի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված հանրային ներդրումային ծրագրերը և առանձին որոշում կայացնի։

Ներդրումային կոմիտեի նիստերը նախագահելու է ՀՀ վարչապետը։