Քաղաքական

Հանդիպման թեման՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ։
Նախարարը հանդիպել է նաև գիտական ու փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ:

«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»,–ասված է Վահան Հունանյանի գրառման մեջ։

Հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը երկրորդ անգամ կհանդիպեն փետրվարի 24-ին Վիեննայում։ Առաջին հանդիպումը Մոսկվայում էր հունվարի 14-ին։