Քաղաքական

Կձևավորվի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը

Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը։ Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը։ 

ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը տեղեկացրել է. «Հաստատվեց նաև, որ հայցելու ենք Հայաստանի և սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների կարծիքները, առաջարկները Սահմանադրության փոփոխությունների մասին, որի լրամշակված տարբերակը նույնպես կտարածվի»։

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների արդյունքում կառավարման համակարգի փոփոխություններին, ըստ Անդրեասյանի՝ խորհրդի որոշումից է սկսվելու, թե Հայաստանը ինչ քաղաքական ուղի և կառավարման ձև է ընտրում. «Երաշխավորում եմ, որ որևէ այլ մարմին չունի նման քաղաքական որոշում, և առաջին քաղաքական որոշումը կայացնելու է այս խորհուրդը, որից հետո, իհարկե, չենք կարող Կառավարության, ԱԺ, ՍԴ փոխարեն կայացնել որոշումներ, բայց որ այստեղից է սկսելու, ես դա երաշխավորում եմ»։

Նախարարը նաև առաջարկել է հաջորդ նիստը հրավիրել փետրվարի 25-ին, հետո՝ նիստեր անցկացնել յուրաքանչյուր տաս օրը մեկ։