Քաղաքական

Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը հետ չի վերցրել

Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը հետ չի վերցրել

Հրաժարականի դիմումն օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հանրապետության նախագահը դիմումը հետ չի վերցրել: Դա նշանակում է, որ նախագահի պաշտոնն այսօրվանից թափուր է: Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք, ըստ հիմնական օրենքի 125 հոդվածի 3-րդ կետի, ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

Նախագահի ընտրությունն Ազգային Ժողովում անցկացվում է պաշտոնը թափուր մնալուց 25-35 օր անց: Նորընտիր նախագահը պաշտոնը կստանձնի ընտրվելուց հետո տասներորդ օրը: Սահմանադրության 144-րդ հոդվածի համաձայն՝ մինչ այդ նախագահի պարտականությունները կկատարի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական