Սպորտ

Արմեն Մելիքբեկյանն ու Վահրամ Դումանյանը քննարկել են ազգային մարզադաշտի կառուցման հարցը

Արմեն Մելիքբեկյանն ու Վահրամ Դումանյանը քննարկել են ազգային մարզադաշտի կառուցման հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին: Այս տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է հիմնադրման 30-ամյակը, ինչի կապակցությամբ ՀՖՖ-ն պատրաստվում է անցկացնել բազմաբնույթ միջոցառումներ: ՀՖՖ նախագահը Վահրամ Դումանյանին պաշտոնապես հրավիրել է ներկա գտնվելու անցկացվելիք միջոցառումներին և առաջարկել է նաև համատեղ ծրագրեր մշակել՝ ի նպաստ սպորտի, մասնավորապես ֆուտբոլի զարգացման:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական