Հինգշաբթի, 1 Հունիսի 2023

USD384.39

EUR407.42

RUB4.66

Երևան 20 ℃

Рус Eng

Արգենտինան կողմ է Sputnik V պատվաստանյութի հաստատմանը

Հասարակություն

29 Հունվարի 2022, 15:21

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը սխալ է համարել մի շարք եվրոպական երկրների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ռուսական Sputnik V պատվաստանյութը չհաստատելը։

RT-ին տված հարցազրույցում այս մասին ասել է նախագահը. «Կարծում եմ՝ սա (Sputnik V պատվաստանյութը չհաստատելը) Եվրոպայի սխալն է, որը թելադրված է աշխարհաքաղաքական նկատառումներով, քանի որ մենք ունենք դեղերի և պատվաստանյութերի վերահսկման և հաստատման մարմին, որն ամենաորակյալներից է աշխարհում… Ես գիտեմ, որ այդ մարմինը շատ պահանջկոտ լինելով՝ հավանություն է տվել պատվաստանյութին, ուստի, ես բացատրություն չունեմ, թե ինչու է այդքան երկար տևում Եվրոպայում»։

Նա ընդգծել է, որ ռուսական պատվաստանյութի արդյունավետության մասին խոսել է եվրոպացի առաջնորդների և ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ:

Ավելի վաղ Արգենտինայի նախագահական վարչակազմի ներկայացուցիչը «ՌԻԱ նովստի»-ին հայտնել էր, որ Ֆերնանդեսն ակնկալում է փետրվարի 3-ին հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

2021 թվականի մարտի 4-ից Sputnik V-ն աստիճանական փորձաքննության ընթացակարգ է անցնում Եվրոպական դեղամիջոցների գործակալությունում, որը հաստատում է դեղերը Եվրոպական միությունում կենտրոնացված օգտագործման համար։

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել