Մամուլ

Արցախում սկսվել են ապագա նախագահացուի փնտրտուքներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումների փուլ է սկսվել։ Հետաքրքրություն են դրսևորում ինչպես նախկին ղեկավարները, գեներալիտետը, այնպես էլ հայաստանյան իշխանություններն ու, այսպես կոչված, սորոսական թևը։ Սկսվել է ապագա նախագահացուի փնտրտուքների փուլ։ Որոշ շրջանակներ ԱԽ ներկայիս քարտուղար Վիտալի Բալասանյանին են տեսնում, սակայն վերջինս հստակ պատասխան չի տալիս, հակառակը՝ ասում է, թե ինքն իրեն տեսնում է հենց այն պաշտոնում, որն այսօր զբաղեցնում է։

Մյուս թեկնածուն ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն է՝ Ռիժի Լյովը, ով գեներալիտետի թեկնածուն է։ Ասում են՝ Արայիկ Հարությունյանը խոստացել է աջակցել այս թևին»: