Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 26 ℃

Рус Eng

Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել

Հասարակություն

26 Հունվարի 2022, 12:29

Հունվարի 25-ին կատարվել է 108 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր: Բժիշկները 7 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 14-ը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1652 քաղաքացու հետազոտություն, որից 129-ի դեպքում արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Արձանագրվել է 2 մահ:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում