ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մեր երկրում նվազագույն աշխատավարձը 63 հազար դրամ է։ Ազգային ժողովի պատգամավորը վարձատրվում է նվազագույնի 8.8 գործակցով բազմապատիկի չափով։ Այդ պատգամավորներից տասը խմբակցության ղեկավար և քարտուղար են (խորհրդարանն ունի հինգ խմբակցություն)։ Հիմա նոր օրինագիծ են շրջանառել, որ խմբակցության ղեկավարը պետք է նվազագույն աշխատավարձի 10.50 գործակցով բազմապատիկի, քարտուղարը` 9.20-ի չափով վարձատրվի։ ԱԺ-ում երկու խմբակցություն ունի երեք, մեկը՝ երկու պատգամավոր։ Ահա, պատկերացնո՞ւմ եք, մարդը պիտի մոտ յոթ հարյուր հազար դրամ աշխատավարձ ստանա, որպեսզի կազմակերպի իր և երկու ընկերների՝ որևէ հարցի շուրջ քննարկումը, մյուսին էլ վեց հարյուր հազար դրամ պիտի վճարեն, որ «այդ գործավարությունը վարի՞»»։