Սպորտ

«Արարատ»-ի ֆուտբոլիստը միացել է «Փյունիկ»-ին

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի. թիմին է միացել 32-ամյա կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Դեբլեն իր կարիերան սկսել է «ԱՍԵԿ Միմոզաս» թիմում, ապա 2008թ.-ին տեղափոխվել է անգլիական «Չարլթոն Ատլետիկ», որտեղից վարձավճարով խաղացել է ֆրանսիական «Անժեում» և «Նանտում»: 2012թ.-ին պայմանագիր է կնքել մերձմոսկովյան «Խիմկիի» հետ, որի կազմում մի քանի ամիս հանդես գալուց հետո, վարձավճարով տեղափոխվել է «ԲՄԱ-Էներգիա»: 2013-14թթ.մրցաշրջանում Սերժ Դեբլեն հանդես է եկել Գյումրիի «Շիրակի» կազմում, որտեղ 26 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ՝ դառնալով առաջնության երկրորդ լավագույն ռմբարկուն: Հետագայում նա հանդես է եկել նաև դանիական «Վիբորգ», չինական «Մեյչժոու» և հոնկոնգյան R&F ակումբներում:

Կոտդիվուարցի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է Երևանի «Արարատը», որի կազմում ընթացիկ առաջնությունում նա 14 խաղում խփել է նույնքան գոլ և գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

Նշենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Դեբլեն անցկացրել է 40 խաղ, որոնցում դարձել է 29 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։