Ֆինանսներ

Արարատ բանկը կտեղաբաշխի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերը

2022 թվականի  փետրվարի 10-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում: «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ»-ն հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող։ Դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. դրամ է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 12%։ Ընկերությունը տեղաբաշխելու է 1.400.000.000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 140.000 հատ դրամային պարտատոմս։