Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR408.47

RUB4.73

Երևան 19 ℃

Рус Eng

Անվճար կրթության հնարավորություններ ՏՏ ոլորտում

Հասարակություն

7 Փետրվարի 2022, 12:40

«Orion»-ի և «BAJ Accelerator»-ի նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկել է «BAJ Unicorn Academy» ծրագիրը, որի առաջին դասընթացում մեքենայական ուսուցման  բարձրակարգ ինժեներներ կպատրաստվեն։ ՏՏ ոլորտի կրթական ծրագիրն իրագործում է «Armenian Code Academy»-ն (ACA)՝ «Embodied» և «cognaize» ընկերությունների ֆինանսավորմամբ։ Կրթությունն  ուսանողների համար անվճար է, առաջին դասը տեղի է ունեցել հունվարի 28-ին, ուսումը կտևի 5 ամիս` 20 ընտրված շրջանավարտներով։ Լավագույն ուսանողներն աշխատանքի առաջարկ կստանան «Embodied» և «cognaize» ստարտափներից, որոնք երկուսն էլ մեծ հաջողություններ են արձանագրել համաշխարհային շուկայում և ներկայում ակտիվորեն համալրում են հայաստանյան թիմերը։ BAJ Unicorn ակադեմիայում ստացած գիտելիքների շնորհիվ շրջանավարտները նաև մրցունակ կլինեն աշխատաշուկայում և պահանջված կլինեն այլ ընկերություններում։

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել