ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Բելառուսի պաշտոնյաների նկատմամբ
Միջազգային
5 Փետրվարի 2022, 14:20
ԱՄՆ Պետքարտուղարությունը վիզային սահմանափակումներ է մտցրել Բելառուսի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ներգրավված են երկրից դուրս այլախոհների նկատմամբ ապօրինի բռնաճնշումների մեջ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է անցած տարի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ բելառուս մարզիկ Քրիստինա Տիմանովսկայայի բռնի հայրենադարձության հարցին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համերաշխություն է հայտնում Տիմանովսկայային և բոլոր մյուսներին, ովքեր բախվել են քննադատներին լռեցնելու՝ ռեժիմի փորձերին:
Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Բելառուսի ժողովրդին: Նա միաժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգին հորդորել է դադարեցնել բռնաճնշումները, ազատ արձակել քաղբանտարկյալներին, երկխոսել ժողովրդավարական ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ, ինչպես նաև անցկացնել միջազգային վերահսկողության ներքո ազատ ու արդար ընտրություններ:
Հետևեք մեզ Telegram-ում