Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 26 ℃

Рус Eng

ԱՄՆ-ը փորձում է անվտանգության մասին քննարկումը հավասարեցնել Ուկրաինական խնդրին. ՌԴ դեսպան

Միջազգային

21 Հունվարի 2022, 13:22

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կցանկանար սահմանափակել Եվրոպայում անվտանգության երաշխիքների քննարկումը միայն ուկրաինական հարցերով։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն կարծես նախօրոք հող է նախապատրաստում, որպեսզի Եվրոպայում անվտանգության երաշխիքների մասին քննարկումը կրճատվի մինչև տխրահռչակ ռուսական ագրեսիան «Ուկրաինայի դեմ»։

Ի պատասխան Մոսկվային ուղղված մեղադրանքներին Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակման վերաբերյալ՝ դեսպան Անտոնովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունն իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե որտեղ և ինչպես տեղակայել իր զինված ուժերը, ինչպես նաև վարժանքներ անցկացնել, այդ թվում՝ համատեղ զորավարժություններ դաշնակիցների հետ. «Սա մեր ինքնիշխան իրավունքն է: Մենք կշարունակենք առաջնորդվել այս տրամաբանությամբ, որը բխում է Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության շահերից»։

Հիշեցնենք, որ Ժնևում սպասվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։

Հետևեք մեզ Telegram-ում