ԱՄՆ-ն կործանիչներ և ՀՕՊ է վաճառելու Հորդանանին, Սաուդյան Արաբիային եւ ԱՄԷ-ին
Միջազգային
4 Փետրվարի 2022, 15:03ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Հորդանանին, Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրատներին կործանիչների եւ հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր վաճառքին։ Պաշտպանության եւ անվտանգության համագործակցության գործակալությունը հայտարարել է, որ այս վաճառքներից ոչ մեկը չի փոխի ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում: Պենտագոնը հայտարարել է, որ կարող է Էր Ռիադին տվյալների փոխանցման 31 MIDS-LVT համակարգեր վաճառել՝ THAAD հակաօդային պաշտպանության հարթակների արդիականացման համար՝ լրացնելով իր Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգում արդեն տեղադրված նմանատիպ համակարգերը:
Հավանություն է տրվել ԱՄԷ-ի կողմից x Patriot, THAAD եւ HAWK հակաօդային պաշտպանության համակարգերի պահեստամասերի գնման ծավալի ավելացմանը՝ նախկինում հաստատված 30 միլիոն դոլարից մինչեւ 65 միլիոն դոլար: Վաճառքը կօգնի «պահպանել հակաօդային պաշտպանության կարեւորագույն համակարգերի օպերատիվ պատրաստվածությունը», հայտարարել են Պենտագոնում: Հորդանանը թույլտվություն է ստացել 16 F-16 Block 70 ինքնաթիռների, ինչպես նաեւ հարակից սարքավորումների եւ հարյուրավոր Joint Direct Attack Munition հավաքածուների գնման համար:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն