Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 19 ℃

Рус Eng

ԱՄՆ-ն Եգիպտոսին 2,5 միլիարդ դոլարի զենք կվաճառի

Միջազգային

26 Հունվարի 2022, 12:14

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հունվարի 25-ին հայտարարել Է, որ հավանություն Է տվել Եգիպտոսին 2,5 միլիարդ դոլար գումարի զենք վաճառելուն: Պետական դեպարտամենտը հավանություն Է տվել Եգիպտոսի կառավարությանը 2,2 միլիարդ դոլարի C-130J-30 Super Hercules 12 ինքնաթիռներ եւ դրանց օժանդակ սարքավորումների վաճառքին, ինչպես նաեւ 355 միլիոն դոլարով վերգետնյա բազավորման SPS-48 հակաօդային պաշտպանության երեք ռադարների վաճառքին: Առաջարկվող վաճառքը կաջակցի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը եւ ազգային անվտանգությանը՝ օգնելով բարձրացնել ՆԱՏՕ-ի մեջ չմտնող խոշոր դաշնակցի անվտանգությունը, որը շարունակում Է կարեւոր ռազմավարական գործընկեր մնալ Մերձավոր Արեւելքում։ 

Հետևեք մեզ Telegram-ում