Միջազգային

ԱՄՆ-ն ավարտել է 40 F-35A կործանիչների մատակարարումը Հարավային Կորեա

Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերն ավարտել են ԱՄՆ-ից գնված 40 հինգերորդ սերնդի F-35A կործանիչների տեղակայումը։ Այս մասին հայտնում է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներ։ Նրանց տվյալներով՝ այս շաբաթվա սկզբին չորս ինքնաթիռների խմբաքանակից վերջինը ժամանել է Չունչեոնգբուկ-դո նահանգի Չենջու քաղաքի օդանավակայան։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ առաքումները կավարտվեն անցյալ տարի, սակայն այս գործընթացը հետաձգվեց կորոնավիրուսային համաճարակի պատճառով։ Հինգերորդ սերնդի F-35A կործանիչը մշակվել է ամերիկյան Lockheed Martin ավիաարտադրողի կողմից։ Այն նախատեսված է ինչպես օդային, այնպես էլ ցամաքային թիրախները ոչնչացնելու համար։ Մեկ ինքնաթիռի արժեքը մոտավորապես 75 միլիոն դոլար է։ Վերջերս Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերը դադարեցրել են բոլոր F-35A-ների թռիչքները, քանի որ նրանցից մեկը հունվարի 4-ին արտակարգ վայրէջք է կատարել՝ ավիոնիկայի հետ կապված խնդիրների պատճառով։