Միջազգային

ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել Է 30 տրիլիոն դոլարը

Միացյալ Նահանգների պետական պարտքն առաջին անգամ գերազանցել Է 30 տրիլիոն դոլարը: Այդ մասին հայտնել է ԱՄՆի ֆինանսների նախարարությունը՝ փետրվարի 1-ին հրապարակված տվյալներով: Ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթում նշված Է 30,012 տրիլիոն դոլար գումար: Դա ԱՄՆ-ի պետական պարտքի ռեկորդային ցուցանիշ Է դրա գոյության ամբողջ ժամանակամիջոցում: 2021 թվականի առաջին կեսին COVID-19-ի դեպքերի թվի նվազման ֆոնին ԱՄՆ-ի տնտեսությունում դիտվել Է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կտրուկ վերականգնողական աճ. 6,3 տոկոս առաջին եռամսյակում և 6,7 տոկոս՝ երկրորդում: Ջո Բայդենի նախագահության առաջին տարվա արդյունքներով Դաշնային պահուստային համակարգը կանխատեսում Է 5,5 տոկոսով աճ: Շարունակվող համավարակի պատճաով ԱՄՆ-ը նաև հարկադրված Է վերցնելու ավելի ու ավելի շատ փոխառություններ. 2021 թվականի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել Է ավելի քան 29 տրիլիոն դոլար (ՀՆԱ-ի շուրջ 125 տոկոսը), ինչն իշխանություններին հարկարդել Է պետական պարտքի առավելակետը բարձրացնելու մինչև 31,4 տրիլիոն դոլար, հաղորդում է The New York Times-ը։