Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023

USD399.31

EUR433.89

RUB4.42

Երևան -4 ℃

Рус Eng

ԱՄՆ-ի ականակիրը հայտնվել են Հարավչինական ծովում

Միջազգային

20 Հունվարի 2022, 13:32

ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի Էսկադրային ականակիրն անօրինականորեն մտել Է Չինաստանի տարածքային ջրերը Սիշա արխիպելագի (Պարասելյան կղզիներ) մերձակայքում: Ինչպես ասված Է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ)  մարտական հրամանատարության Հարավային գոտու պաշտոնական ներկայացուցիչ Տյան Ցզյունլիի՝ հունվարի 20-ին հրապարակված հայտարարության մեջ, Պեկինը Վաշինգտոնին կոչ Է արել անհապաղ դադարեցնելու նման սադրիչ գործողությունները Հարավչինական ծովում։ «Հունվարի 20-ին ամերիկյան Benfold Էսկադրային հրթիռակիրն առանց Չինաստանի կառավարության համապատասխան թույտվության ստացման անօրինականորեն մտել Է տարածքային ջրեր Սիշա արխիպելագի մերձակայքում»,- ասված Է հայտարարության մեջ: Տյան Ցզյունլիի խոսքով՝ ՉԺԱԲ-ի ծովային եւ օդային ուժերն ուղեկցել են ամերիկյան նավը եւ հսկողություն իրականացրել դրա  նկատմամբ, ինչպես նաեւ  նախազգուշացրել են ջրատարածքից հեռանալու անհրաժեշտության մասին: Նա նշել Է, որ «ամերիկյան կողմի գործողությունները Չինաստանի ինքնիշխանության եւ անվտանգության լուրջ խախտում են»:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը