Ռետրո

Ռուզվելտ. «Ամերիկայի ժողովուրդը կգտնի իր վճռականությունը թշնամիներին հասցնելու ձևը»

ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը 1942թ. փետրվարի 23-ին հանդես է գալիս ժողովրդին ուղղված ուղերձով՝ ներկայացնելով պատերազմի ընթացքը։ Ռուզվելտի այս ելույթը հետաքրքրական է նրա հանգամանլից տեղկատվության փոխանցմամբ և ամերիկյան ռազմական ոգու բարձրացմանն ուղղված հայտարարություններով։ Ռուզվելտը հիշեցնում է, թե ինչպես են ընկալվել ամերիկացիները պատերազմների հարցում՝ խոստանալով ազգային ջանքի ներդրմամբ հակառակն ապացուցել ի լուր աշխարհի։

Ֆրանկլին Դ. Ռուզվելտ, 23 փետրվարի 1942թ., Վաշինգտոն։ Ելույթն՝ ամբողջությամբ։

Բեռլինից, Հռոմից և Տոկիոյից մեզ կոչում էին թուլամորթների ազգ՝ «փլեյբոյներ», ովքեր վարձում են բրիտանացի, ռուս կամ չինացի զինվորներին, որպեսզի մեր փոխարեն տանեն մեր կռիվը:

Դե թող հիմա էլ կրկնեն։
Թող դա պատմեն գեներալ ՄըքԱրթուրին և նրա մարդկանց։
Թող դա պատմեն նավաստիներին, ովքեր այսօր ուժեղ հարվածներ են հասցնում Խաղաղ օվկիանոսի հեռավոր ջրերին:
Թող դա պատմեն Թռչող ամրոցների տղաներին։
Թող դա ասեն ծովային հետևակայիններին։

ՄԱԿ-ը հավասար արժանապատվության և կարևորության անկախ ժողովուրդների ասոցիացիա է՝ նվիրված ընդհանուր գործին: Մենք հավասարապես և նույն եռանդով կիսում ենք պատերազմի վիշտն ու սարսափելի զոհաբերությունները։ Մեր ընդհանուր ձեռնարկի մեջ բոլորս պետք է խաղանք մեր դերերը, մեզանից յուրաքանչյուրը հավասարապես անփոխարինելի և կախված է մյուսից:

Մենք ունենք միասնական հրամանատարություն, համագործակցություն և ընկերություն։

Մենք՝ ամերիկացիներս, կնպաստենք միասնական արտադրությանը, կկիսենք զոհաբերություններն ու ջանքերը: Դա նշանակում է ազգային միասնություն, որը չի կարող ճանաչել ռասայի, դավանանքի կամ եսասիրական քաղաքականության սահմանափակումներ: Ամերիկյան ժողովուրդն իրենից հենց այդքանն էլ սպասում է։ Եվ Ամերիկայի ժողովուրդը կգտնի իր վճռականությունը թշնամիներին հասցնելու ձևը, ուղիներն ու միջոցները, այդ թվում՝ այն ճապոնացի ծովակալին, որը խոստացել է խաղաղության պայմանները թելադրել Սպիտակ տանը։