Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 30 ℃

Рус Eng

Ալմաթիում ահաբեկչական վտանգի բարձր մակարդակը կչեղարկվի

Միջազգային

6 Փետրվարի 2022, 20:25

Ալմաթիում ահաբեկչական վտանգի բարձր՝ «նարնջագույն» մակարդակը փետրվարի 7-ից չեղյալ կհայտարարվի քաղաքում իրադրության կայունացման կապակցությամբ, հայտնել Է ահաբեկչության դեմ պայքարի քաղաքային օպերատիվ շտաբը:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, շտաբի տարածած մամուլի հաղորդագրության մեջ գրված է․ «Ահաբեկչության դեմ պայքարի քաղաքային օպերատիվ շտաբը հայտնում է Ալմաթի քաղաքում իրավիճակի կայունացման մասին։ Շտաբի ղեկավարի կողմից ընդունված որոշման համաձայն ՝ մեգապոլիսի տարածքում ընթացիկ տարվա փետրվարի 7-ի ժամը 00: 00-ից (Երևանի ժամանակով փետրվարի 6-ին ժամը 22: 00-ից - խմբ.) չեղյալ է հայտարարվում ահաբեկչական վտանգի բարձր "նարնջագույն" մակարդակի գործողությունը»:

Դրանում նաև նշվում է, որ հատուկ և իրավապահ մարմինները կշարունակեն ծառայության ուժեղացված տարբերակի իրականացումը:

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել