Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR407.72

RUB4.69

Երևան 18 ℃

Рус Eng

Ալիևը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի մասին

Միջազգային

14 Փետրվարի 2022, 15:50

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր։ «Այս համաձայնագիրը պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»,- հայտարարել է Ալիևը՝ Աղդամի շրջան կատարած այցի ժամանակ։

Ալիևը նաև նշել է, Ադրբեջանի կողմից ներկայումս կատարվող աշխատանքները՝ մասնավորապես ռազմական շինարարության ոլորտում ավելի կամրապնդեն երկրի պաշտպանողականությունը և կզսպեն  Հայաստանի ռևանշիստական ​​ուժերին։ «Մենք մեր հողերում ենք։ Արյուն թափելով վերադարձանք այս հողերը։ Մենք ամուր կանգնած ենք այս հողերի վրա և ապրելու ենք այստեղ։ Ղարաբաղը Ադրբեջան է»,- հայտարարել է Ալիևը։

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել