Ըստ «Ազատություն ռադիոկայանի»՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Իլհամ Ալիևը առողջություն է մաղթել Ռեջեփ Էրդողանին։ Վերջինս ավելի վաղ հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով․ «Այսօր ես և կինս COVID-19 ստուգում ենք հանձնել, քանի որ զգացել ենք այդ հիվանդության առաջին նշանները: Պատասխանը դրական է: Պարզվել է, որ մենք վարակվել ենք վիրուսի «օմիկրոն» ենթատեսակով, հիվանդությունը թեթև ենք տանում»։
Հեռախոսազրույցի ընթացքում Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել ադրբեջանա-թուրքական հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ։