Ֆինանսներ

Ակբա բանկի բաժնետոմսերը կցուցակվեն

Նախորդ տարի Ակբա բանկը Հայաստանում իրականացրեց 500 հազար բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ դրամ ծավալով։ Բաժնետոմսերը շուտով կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում՝ յուրաքանչյուր անձի կամ ընկերության հնարավորություն ընձեռելով գնել և վաճառել բանկի բաժնետոմսերը։ 

2021 թվականին բանկը աճ է գրանցել ֆինանսական բոլոր հիմնական ցուցանիշներով.

Բանկի կապիտալն աճել է 26.3%-ով՝ հասնելով շուրջ 89 միլիարդ դրամի,

Բանկի ակտիվները կազմել են 548 միլիարդ դրամ՝ աճելով շուրջ 10.6%-ով

Բանկի կողմից շուրջ 370 միլիարդ  դրամ ծավալի վարկ տեղաբաշխվել է տնտեսության իրական հատվածում՝ նախորդ տարվա համեմատ աճելով 14,2%-ով,

Բանկում ներդրված ավանդների ծավալն աճել է 9.0%-ով՝ հասնելով շուրջ 300 միլիարդ դրամի,

Կապիտալի շահութաբերության ցուցանիշը 13.5% է,

Մեկ բաժնետոմսի հաշվեկշռային արժեքը 16,189 դրամ է, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը` 1848 դրամ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: