Տեսակետ

Ականատես ենք լինում անբարեխիղճ դատավորների վերաիմիջավորմանը

Ականատես ենք լինում անբարեխիղճ դատավորների վերաիմիջավորմանը

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Դատական համակարգի քաոսային աղմուկի մասին
Վերջին շրջանում մի տեսակ քաոսային աղմուկ է դատական համակարգում, որն իմ գնահատմամբ արտացոլանքն է քաղաքական օրակարգերի: 
Այս քաոսային աղմուկի պայմաններում լի ու լի ականատես ենք լինում շատ մեղմ ասած անբարեխիղճ դատավորների վերաիմիջավորմանը, ըստ որի` նրանք իբր թե համարձակ դատավորներ են, օբյեկտիվ դատավորներ են, իսկ իրապես համարձակ և օբյեկտիվ դատավորները լուռ իրենց գործն են անում` ելնելով բացառապես ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ շահերից:
Քաղաքական օրակարգերի լպրծունությունը սողոսկել է դատական համակարգ և, միաձուլվելով քաոսային աղմուկի հետ, լրբերին դարձրել է սուրբ, իսկ սրբերին կամակատարներ, և ով ավելի տաղանդավոր լիրբ է, նա ավելի շատ է խոսում սրբությունից:
Սիրելի՛ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ շահը հետապնդող դատավորներ, ով աչք ունի տեսնում է, ով ականջ ունի լսում է, կանցնեն այս լպրծուն ժամանակները, կանցնի այս իշխանությունն իր ընդիմության հետ միասին, ի վերջո կանցնի նաև այս սերունդը և հետքը նրա չի մնա, բայց միայն Ձեր արած արդարադատությունը, որի միջոցով դուք կհասնեք ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ, միայն դա կմնա դարեր ի վեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական