Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 30 ℃

Рус Eng

Այս կառավարման համակարգը ունի լրջագույն թերություններ

Քաղաքական

31 Հունվարի 2022, 16:27

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը, ում անունը շրջանառվում է որպես Հանրապետության նախագահի թեկնածու, անդրադարձել է կառավարման համակարգին, նշելով, թե այն ունի լրջագույն թերություններ։

Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե նախագահը պետք է լինի իրենց քաղաքական թիմին ներդաշնակ մարդ, Խաչատրյանն ասել է. «Այդպես էլ պետք է լինի, ի վերջո ես կարծում եմ՝ ամեն իմ բացասական մոտեցումներով կառավարման այս համակարգին, երևի հիշում եք 2015 թվականին էլ մեր պայքարը, դրանից առաջ էլ, բոլորս էլ հիշում ենք, թե ինչ պայմաններում էր ընդունվել և, ցավոք սրտի, ճիշտ դուրս եկանք, որ այս կառավարման համակարգը ունի լրջագույն թերություններ: Բոլոր դեպքերում կա Սահմանադրություն, որով ապրում ենք, և այդ Սահմանադրությամբ այն պաշտոնները, որոնք կան, այդ թվում նաև երկրի նախագահի ունեն որոշակի լիազորություններ, և այդ Սահմանադրության տրամաբանության մեջ այդ լիազորությունները պետք է կատարվեն»։

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել