Քաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը երկու դիմում է ներկայացրել ՍԴ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ևս երկու դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան. ֆեյսուքյան իր էջում հայտնել է խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Դիմումներից մեկը վերաբերվում է քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին՝ կալանավորման ինստիտուտին, հիմնավոր կասկած հայտնի ձևակերպման որոշակիության խնդիրին, ապացուցման շեմին և ԲԴԽ-ի կողմից դրա մեկնաբանման հանգամանքին։

«Երկրորդ դիմումը վերաբերվում է ԶԼՄ ոլորտին։Վիճարկել ենք Գնումների մասին օրենքի հայտնի ձևակերպումը, համաձայն որի, Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և Վարչապետի ի թիվս այլ ծախսերի արարողակարգային, կեցության, սննդի ծախսերը համարվում են պետական գաղտնիք»,-գրել է Վարդևանյանը։

Ըստ նրա, նշված կարգավորումն ապացուցում է, որ թվարկված պաշտոնատար անձինք դուրս են մնում հանրային վերահսկողությունից, ինչն անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում. «Մշակվել են մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնցից ուզում եմ հատկապես նշել ցանկացած մեքենա վարողի համար հայտնի «բալային համակարգի» տուգանային միավորների վերացման նախագիծը: Վիճակագրական տվյալները հիմնավորում են, որ նշված կարգավորումը դրական ազդեցություն ճանապարհային անվտանգության ոլորտում չի ունեցել: Ավելին՝ 2021 թվականի ընթացքում կայացվել են տուգանային միավոր նախատեսող 173189 որոշում»։

Պատգամավորը նշել է, որ որևէ ՍԴ պահանջած հանրային աջակցություն մինչ օրս հակասահմանադրական եղանակով չի իրականացվում, այդ թվում՝ անտեսելով նվազագույն աշխատավարձի չափը և ՊՇՌ թեստերի անհամաչափ բեռը։